Հոնդուրասում կազմել են աշխարհում ամենամեծ «կենդանի» տոնածառը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոնդուրասի մայրաքաղաքում նախագահական պալատի դիմաց շուրջ 3 հազար մարդ իրար վրա են կանգնել վիթխարի ծառի տեսքով: Նրանք կազմել են աշխարհում ամենամեծ «կենդանի» տոնածառը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինստալացիան տեւել Է ընդամենը 6 րոպե: Ակցիան նշանավորել Է Ծննդյան տոների միջոցառումների սկիզբը: Դրա արդյունքը գրանցվել Է Գինեսի ռեկորդների գրքում: Նախորդ ռեկորդը սահմանվել Էր 2013 թվականին Արգենտինայում՝ երկու հազար մարդու մասնակցությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարդացեք հոդվածը` Русский