Խճանկար

Ֆրանսիայի բնակիչը 73 մլն եվրո Է շահել Euromillions-վիճակախաղի ջեքփոթով

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի բնակիչը 73 մլն եվրո Է շահել Euromillions-վիճակախաղի ջեքփոթով

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական ամենախոշոր վիճակախաղը՝ Euromillions-ը, 73 միլիոն եվրո Է բերել Ֆրանսիայի բնակիչներից մեկին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 3-ին հաղորդել Է BFMTV հեռուստաալիքը:

Հաղթողի անունն առայժմ հայտնի չԷ եւ, ամենայն հավանականությամբ, ինչպես սովորաբար, չի հրապարակվի: Հեռուստաալիքի տվյալներով՝ շահումը գրանցվել Է Հինգերորդ հանրապետության հյուսիս - արեւելքում՝ Ստորին Հռենոսի դեպարտամենտում:

Վիճակախաղի խաղարկությունը կայացել Է դեկտեմբերի 2-ին: Գումարը, որի տերը դարձել Է Ֆրանսիայի բնակիչներից մեկը, գերազանցել Է ամբողջ 2014 թվականի ընթացքում երկրի տարածքում վիճակախաղի շահումների ռեկորդը:

Ֆրանսիայում վիճակախաղի ամբողջ պատմության ընթացքում ամենամեծ շահումը դարձել Է 169 միլիոն եվրո գումարը, որն իր տիրոջը գտել Է 2012 թվականի նոյեմբերին:

Euromillions վիճակախաղն անցկացվում Է Եվրոպայի ինը երկրներում՝ Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Լյուքսեմբուրգում, Բելգիայում, Շվեյցարիայում, Պորտուգալիայում, Իռլանդիայում եւ Ավստրիայում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում