Տարածաշրջանային

Վրաստանը Թուրքիային նամակ է հղել Կուր գետի մակարդակը կտրուկ իջնելու առնչությամբ

1 րոպեի ընթերցում

Վրաստանը Թուրքիային նամակ է հղել Կուր գետի մակարդակը կտրուկ իջնելու առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության ազգային գործակալությունը, որը Կուր գետի մշտական մոնիտորինգ է անցկացնում, մի քանի օր առաջ Ասպինձայի շրջանում (Արեւելյան Վրաստան) գետի ջրի մակարդակի կտրուկ իջեցում է գրանցել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով վրացական մամուլը, այդ առնչությամբ Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության նախարար Էլգուջ Խոկրիշվիլին երկրի ԱԳՆ միջոցով նամակով անհանգստություն է հայտնել Թուրքիայի անտառային տնտեսության եւ ջրային պաշարների նախարար Վեյսել Էրօղլուին:

Պատասխան ուղերձում թուրքական կողմը հայտնել է, որ ներկայում Կուր գետի թուրքական հատվածում գետից ջուր է վերցվում Քայբեյ ջրամբարը լցնելու համար, որը գտնվում է վրացական սահմանից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա, ինչն էլ գետի ջրի մակարդակի իջեցման պատճառ է դարձել:

Թուրք նախարարը հայտնել է, որ ջրի մակարդակը Կուր գետում ենթադրաբար կվերականգնվի դեկտեմբերի կեսերին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում