Խճանկար

Նորվեգիայում ամենամասշտաբային հրավառության ռեկորդ է գրանցվել

1 րոպեի ընթերցում

Նորվեգիայում ամենամասշտաբային հրավառության ռեկորդ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգիայի Սյոգնե շրջանում Գինեսի նոր ռեկորդ է սահմանվել: 20 րոպե տևողությամբ 540 հազար 382 հրավառության զարկերը որոտացել են Նորվեգիայի Սահամանադւոյթան 200-ամյակի առիթով: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, հրավառության կազմակերպել են Svea Fyrverkerier և Sor-Tre ընկերությունները` Նորվեգական բանկի աջակցությամբ և նպատակ են դրել գերազանցել համաշխարհային ռեկորդը, որը սահմանվել էր Դուբայում 2014թ.-ի սկզբին: Դուբայի հրավառությունը բաղկացած էր 479 հազար 651 զարկերից:

Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները հաստատել են, որ նորվեգական ռեկորդը կայացել է, այն ամենամասշտաբանինն է երկրագնդում: Հրավառության հիմնական գույները ներվեգական դրոշի կարմիր, կապույտ և սպիտակ գույներն էին:

Արարողությունը համընկել է Սյոնգեում Սուրբծննդյան տոնածառի լույսերը վառելու հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում