Խճանկար

Լյուքսեմբուրգում կկառուցվի 60-մետրանոց ջրային աշտարակ

1 րոպեի ընթերցում

Լյուքսեմբուրգում կկառուցվի 60-մետրանոց ջրային աշտարակ

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լյուքսեմբուրգի քաղաքային խորհուրդը հավանության է արժանացրել ջրային աշտարակի կառուցման նախագծին:

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, 60-մետրանոց աշտարակը կլուսավորվի ներսից: Ճարտարապետ Ջիմ Կլեմենսը խոստացել է, որ աշտարակը դժվար կլինի չնկատել:

Այն կկառուցվի ֆուտբոլի ազգային մարզադաշտի մերձակայքում և կդառնա նոր բնակելի թաղամասի խորհրդանիշը: Գլխավոր առանձնահատկությունը կլինի նրա լուսավորվածությունը:

Աշտարակի կառուցման համար կպահանջվի 8,7 միլիոն եվրո, իսկ լուսավորության համար տարեկան կծախսվի 3 հազար եվրո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում