Հասարակական

Վրաստանի ՆԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

1 րոպեի ընթերցում

Վրաստանի ՆԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեն ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության հուշահամալիր:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳԱ ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, Ալեքսանդր Չիկաիձեն և Վլադիմիր Գասպարյանը ծաղկեպսակներ են դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Վրաստանից ժամանած հյուրերը եղել են ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը:

ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանն ուղեկցել է հյուրերին և ներկայացրել հուշահամալիրի կառուցման պատմությունը: Վրաստանից ժամանած պատվիրակությունը եղել է նաև պուրակում, որտեղ նախարար Ալեքսանդր Չիկաիձեն ջրել է Վրաստանի Նախագահի կողմից տնկված արծաթափայլ եղևնին:

Հյուրերն այցելել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահ և ծանոթացել Հայոց ցեղասպանության մասին պատմող ժամանակավոր ցուցադրության հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում