Խճանկար

Սարկոզին մեկ օր կանցկացնի Facebook-ում իրեն միլիոներորդ «լայքն» ուղարկողի հետ

1 րոպեի ընթերցում

Սարկոզին մեկ օր կանցկացնի Facebook-ում իրեն միլիոներորդ «լայքն» ուղարկողի հետ

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախկին նախագահ Նակոլա Սարկոզին որոշել Է մոտ ժամանակներս աշխատանքային օրն անցկացնել այն մարդու հետ, ով իրեն միլիոներոդ «լայքն» Է ուղարկել Facebook սոցիալական ցանցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 2-ին հաղորդել Է Փարիզի Le Figaro թերթը:

Սկզբնապես Սարկոզիի շրջապատում, որն անցյալ հանգստյան օրերին հաղթանակ Է տարել «Միություն հանուն ժողովրդական շարժման» աջ կուսակցության ղեկավարի ընտրություններում, հայտարարել Էին, թե Facebook-ում նախկին նախագահի «միլիոներորդ» երկրպագուին ինչ-որ անակնկալ Է սպասում: Իսկ այժմ պարզվել Է, որ պարգեւը մեկ օր Սարկոզիին ուղեկցելու հնարավորությունն Է «Հանուն ժողովրդական շարժման միության» կենտրոնակայանում աշխատանքի ընթացքում:

Վերջերս քաղաքականություն վերադարձած՝ պետության նախկին ղեկավարի օգնականներն արդեն պարզել են, թե հատկապես ով Է ուղարկել միլիոներորդ «լայքը». խոսքը վերաբերում Է Փարիզի մի բնակչի: Այդ մարդու մասին այլ տվյալներ չեն բերվում: Facebook-ում միլիոներոդ «լայքի» նշագիծը Սարկոզին հաղթահարել Է մի քանի օր առաջ, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում