Խճանկար

ՄԻԱՎ-վիրուսը՝ աստիճանաբար մուտացիայի ենթարկվելով, թուլանում Է. գիտնականներ

1 րոպեի ընթերցում

ՄԻԱՎ-վիրուսը՝ աստիճանաբար մուտացիայի ենթարկվելով, թուլանում Է. գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի Օքսֆորդի համալսարանի գիտնականները Բոտսվանայում հարյուրավոր կանանց նկատմամբ բազմամյա դիտարկումների արդյունքում պարզել են, որ Մարդու իմունային անբավարարության վիրուսը (ՄԻԱՎ) ժամանակի ընթացքում կորցնում Է ուժը եւ դառնում Է նվազ վտանգավոր ու վարակիչ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Հետազոտողները հայտնաբերել են, որ գոյատեւման համար պայքարի ընթացքում վիրուսը ենթարկվում Է ավերիչ մուտացիայի:

Վիրուսի Էվոլյուցիայի արդյունքներից մեկը դարձել Է վերարտադրվելու նրա ընդունակության վատացումը. այժմ նույնիսկ մարդկային օրգանիզմի բջիջներ ներթափանցելուց հետո նրան ավելի շատ ժամանակ Է պահանջվում ՁԻԱՀ-ի լիամասշտաբ հիվանդություն առաջացնելու համար:

Գիտնականներն ասում են, որ հայտնագործությունը նպաստում Է ՄԻԱՎ-ն արմատախիլ անելուն ուղղված ջանքերին, բայց նախազգուշացնում են, որ մուտացիայի հետեւանքով նույնիսկ թուլացած վիրուսը նախկինի պես վտանգավոր Է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում