Դափնեկիր եւ խրախուսական մրցանակ «Երգը բարեկամության կամուրջ է» փառատոնում

3 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրակրթական դպրոցներում անցկացվող «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի երրորդ փառատոնի հանրապետական փուլում Արարատի մարզը ներկայացնող Քրիստինե Հովհաննիսյանը ժողովրդական երգի ժանրում դարձավ դափնեկիր, իսկ էստրադային ժանրում հանդես եկած Յանա Եփրեմյանն արժանացավ խրախուսական մրցանակի: Նոյեմբերի վերջին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում հանրապետության մարզային եւ Երեւանի թիմերի մասնակցությամբ տեղի ունեցած փառատոնի եզրափակիչ փուլի հաղթողները պարգեւատրվեցին պատվոգրերով, արժեքավոր նվերներով եւ դափնեկրի դիպլոմներով:

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի առաջատար մասնագետ Մանուշ Ռուշանյանը, փառատոնի Արարատի մարզային փուլին մասնակցեցին 39, իսկ հանրապետական փուլին` 10 աշակերտներ: Ըստ կարգի նախատեսված էր, որ փառատոնի հանրապետական փուլ Արարատի մարզից պետք է անցնի հինգ մասնակից, սակայն, քանի որ Արարատի մարզը փառատոնին հանդես եկավ բարձր ցուցանիշներով եւ կատարողական մեծ վարպետությամբ, հանրապետական փուլ անցնողների թիվը կրկնապատկվեց:

Փառատոնի ընթացքում մարզի դպրոցներում կազմակերպվել են ռուսաց լեզվի եւ մշակույթի օրեր, բազմաբնույթ միջոցառումներ. գրական-երաժշտական երեկոներ, բաց դասեր, կլոր սեղաններ, վիկտորինաներ, թատերական ներկայացումներ, վարպետության դասեր, ռուսական երգի լավագույն կատարման մրցույթ` տարբեր ժանրերում, ինչպես նաեւ լավագույն շարադրությունների մրցույթ: Հիշատակված բոլոր միջոցառուներն անց են կացվել ռուսերեն լեզվով:

Փառատոնը նպատակ ունի աջակցելու ռուսաց լեզվի եւ մշակույթի մասսայականացմանը, դրանց նկատմամբ հետաքրքրության արթնացմանն ու զարգացմանը, դպրոցականների շրջանում ռուսաց լեզվի վարկի բարձրացմանը, նրանց ռուս ժողավրդի մշակութային եւ հոգեւոր արժեքներին հաղորդակից դարձնելուն:

Փառատոնի աշխատանքները կազմակերպում եւ ղեկավարում է կազմկոմիտեն, որը ձեւավորվում է Ռուսաստանի հայերի միության, Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնի, Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության, ՀՀ կրթության եւ գիտության, ՀՀ մշակույթի նախարարությունների, Երեւանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ տուրիզմի վարչությունների, ինչպես նաեւ այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներից:

Լիլիթ Մաճկալյան

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ