Դա Վինչին «Մոնա Լիզա» կտավում պատկերել է չինուհի մորը. իտալացի պատմաբան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի պատմաբան եւ արձակագիր Անջելո Պարատիկոն վստահ է, որ «Մոնա Լիզա» կտավում Լեոնարդո Դա Վինչին պատկերել է իր մորը, ով ազգությամբ չինուհի էր եւ եղել է ստրկուհի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով South China Morning Post-ը, իր տեսությունն ուսումնասիրելու համար Պարատիկոն 20 տարի առաջ տեղափոխվել է Հոնգ Կոնգ եւ ուսումնասիրել Իտալիայի եւ Չինաստանի հարաբերություններն այդ ժամանակաշրջանում:

Ըստ Պարատիկոյի, Լեոնարդոյի մայրը եղել է չինուհի ստրկուհի` Կատերինա անունով: Նրա մասին հիշատակությունները կորում են 1452թ. հետո, երբ ծնվել է Լեոնարդոն: Պաշտոնական տվյալներով, Դա Վինչիի մոր անունն իսկապես եղել է Կատերինա, սակայն նա եղել է ոչ թե ստրկուհի, այլ հասարակ գյուղացի: Ըստ Պարատիկոյի, Վերածննդի հանճարի կապը արեւելքի հետ բացատրվում է նաեւ այն հանգամանքով, որ Դա Վինչին եղել է բուսակեր, իսկ դա այդ ժամանակահատվածում Եվրոպայում այնքան էլ տարածված չէր: Բացի այդ, Դա Վինչին եղել է ձախլիկ, ինչը նույնպես հատուկ է արեւելքի բնակիչներին:

Պարատիկոն հիշեցրել է, որ դեռեւս 1910թ. Զիգմունդ Ֆրեյդը ենթադրել էր, որ կտավում պատկերված է նկարչի մայրը: «Կտավի երկրորդ պլանում չինական պատկեր է, իսկ Մոնա Լիզան չինուհու դիմագծեր ունի»,- հայտարարել է պատմաբանը` հավելելով, որ միակ եղանակը հաստատելու իր տեսությունը Դա Վինչիի դին շիրիմից հանելն է եւ նրա ԴՆԹ-ի ուսումնասիրումը:

«Մոնա Լիզան» Դա Վինչիի ամենահայտնի ստեղծագործություններից է, որ համաշխարհային համբավ ունի: Նկարիչն այն ստեղծել է 1503-1505թթ.:

Հայերեն English

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները