BBC-ն ներկայացրել Է 2015 թվականի ամենահեռանկարային երաժիշտներին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: BBC-ն ներկայացրել Է 2015 թվականի ամենահեռանկարային երաժիշտների կոչման հավակնորդներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
15 բազմախոստում երաժշտական նախագծերից բաղկացած ցուցակը կազմվել Է BBC-ի Music Sound ավանդական հարցման արդյունքներով, որին մասնակցել են երաժշտության ինդուստրիայի բնագավառի ավելի քան հարյուր փորձագետներ, այդ թվում՝ երաժշտական քննադատներ, դիջեյներ, ձայնագրման լեյբլների աշխատակիցներ:
Ցուցակի ֆիգուրանտների մեծ մասը մենակատարներ են: Նրանցից Է, օրինակ՝ Քեմբրիջի շրջանավարտ, բանաստեղծ եւ ռեպեր Ջորջ Մպանգան, որը հանդես Է գալիս George The Poet կեղծանունով: Անվանակարգորդների թվում են նաեւ բրիտանացի 24-ամյա փոպ-արտիստ Ջեյմս Բեյը, 17-ամյա լոնդոնցի ռեպերը, որը հանդես Է գալիս Novelist անվամբ, եւ 20-ամյա ամերիկացի Շամիր Բեյլին:
Երկար ցուցակի մեջ են նաեւ Sunset Sons, Wolf Alice, Slaves եւ Years & Years խմբերը: Հունվարին այս ցուցակի ֆիգուրանտներից մեկը կհայտարարվի 2015 թվականի ամենահեռանկարային երաժիշտը:
Ընտրություն կատարելիս պարտադիր պայման Է եղել հավակնորդների մոտ այնպիսի սինգլների եւ ալբոմների բացակայությունը, որոնք մինչեւ 2014 թվականի հոկտեմբերը մտել են Մեծ Բրիտանիայում ամենավաճառվող ձայնապնակների քսանյակը:
Անցյալ տարիներին BBC-ի հարցման հաղթողներ են դարձել, օրինակ՝ Սեմ Սմիթը, Haim խումբը, Մայքլ Քիվանուան, Ջեսի Ջեյը, Ադելը եւ Միկան: Հարցումն անցկացվում Է 2003 թվականից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: