Խճանկար

Լուսնի շուրջը պտույտ գործած ամերիկյան դրոշը 54 հազար դոլարով վաճառվել Է աճուրդում

1 րոպեի ընթերցում

Լուսնի շուրջը պտույտ գործած ամերիկյան դրոշը 54 հազար դոլարով վաճառվել Է աճուրդում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների դրոշը, որը 1969 թվականի մայիսին «Ապոլոն-10» տիեզերանավով պտույտ Է գործել Լուսնի շուրջը, 54,4 հազար դոլարով վաճառվել է Բոստոնում կայացած աճուրդում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է աճուրդային տան մամուլի կենտրոնը:

45 x 30 սանտիմետր չափսի դրոշն աճուրդի էր հանել անձնակազմի հրամանատար Թոմաս Ստաֆորդը: Դրոշի ստորին սպիտակ շերտի վրա թանաքով արված Է «Ապոլոն-10»-ով Լուսին ենք թռել-հասել 1969 թվականի մայիսին, Թոմ Ստաֆորդ եւ Ջին Սեռնան»: Լոտում դրոշի հետ վաճառվել են այդ դրոշը բռնած տիրոջ լուսանկարը եւ նրա նամակը, որը հաստատում Է հազվագյուտ իրի իսկությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում