Խճանկար

Ավստրալիայում սուրբծննդյան լուսավորության միջոցների թվի ռեկորդ է սահմանվել

1 րոպեի ընթերցում

Ավստրալիայում սուրբծննդյան լուսավորության միջոցների թվի ռեկորդ է սահմանվել

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայում Դեվիդ Ռիչարդսը ռեկորդ է սահմանել սուրբծննդյան լուսավորության առումով:

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, օգտագործված լուսադիոդների թիվը կազմել է 1 միլիոն 194 հազար 380, և այն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Ամանորյա 3D լուսավորությունը տեղադրվել է 41 հազար քառ. մետր տարածքով հրապարակում:

Ռիչարդսը այն ստեղծել է երեխաների հանկարծամահությունը կանխարգելելու հարցերով զբաղվող բարեգործական հիմնադրամին աջակցելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում