Շուրջ 2 հազար զույգ Է ամուսնացել Ռիո դե Ժանեյրոյում անցկացված զանգվածային հարսանիքում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոտավորապես երկու հազար զույգ Է ամուսնացել նոյեմբերի 30-ին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած՝ քաղաքի պատմության մեջ ամենազանգվածային հարսանիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը:
Ռիո դե Ժանեյրոյի նահանգն անցկացրել Է զանգվածային արարողություն չքավոր զույգերի համար, որոնք ի վիճակի չեն կազմակերպել սովորական հարսանիք: «Մարականազինյու» մարզական արենայում, որտեղ տեղի Է ունեցել հանդեսը, նորապեսակների հարազատների հետ հավաքվել Էր շուրջ 12 հազար մարդ: Զույգերից մի քանիսը ժամանել Էին Էլեկտրագնացքով. հարսներն ստիպված են եղել սանրվածքներն ու դիմահարդարումը շտկել հենց Էլեկտրագնացքի վագոնում:
Ռիո դե Ժանեյրոն զանգվածային հարսանիքներ Է անցկացնում արդեն ութ տարի: Արշավը կրում Է «Համերաշխության օր»(The Day ofI Do) անվանումը: Այդ օրն ամուսնանում են այն զույգերը, որոնց ամսական եկամուտը չի գերազանցում հազար դոլարը: Արարողության ավարտին նրանք ստանում են ամուսնության կնքման անվճար հավաստագիր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: