Երեւանում եւ Ստեփանակերտում չեն վախենում Ադրբեջանի սպառազինությունից, այլ համարժեք պատրաստվում են

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Նախորդ տարիների օրինակները գալիս են փաստելու, որ Ադրբեջանն ավելի քան մեկ միլիարդով ավելացող ռազմական բյուջեի առյուծի բաժինը կօգտագործի սպառազինության գնման համար` այդ կերպ խախտելով Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին համաձայնագիրը: Միջազգային հանրությունն այս առնչությամբ առանձնակի ջանք չի թափել` թույլ տալով, որ Եվրոպայում հակամարտող գոտում սպառազինությունն ավելի ու ավելի մեծանա: Միջազգային կառույցների կոչերի եւ առավել եւս Ադրբեջանի կողմից դրանց կատարման վրա հույս չեն դնում ոչ Երեւանում, ոչ էլ Ստեփանակերտում եւ պաշտոնապես հայտարարում են, որ ադրբեջանական սպառազինության մրցավազքի կանխարգելողը հայկական երկու հանրապետությունների զինված ուժերն են:

Պահպանել Սպառազինության մասին համաձայնագրի կանոններն ու միաժամանակ ավելի ուժեղացնել զինված ուժերն ու սպառազինությանը զուգահեռ այլ ասպեկտներն էլ կարեւորել, որպեսզի սահմանին եւ տարածաշրջանում հայկական բանակը շարունակի պահպանել անվտանգություն. սրանք են հայկական զինված ուժերի առջեւ դրված խնդիրները:

«Ադրբեջան կոպտորեն խախտում է Եվրոպայում սովորական սպառազինության մասին համաձայնագրի կանոնները: ԵԱՀԿ-ն նույնպես ունի սպառազինության մասին օրենքներ եւ միջազգային կազմակերպությանն անդամակցող պետությունները պետք է պահպանեն դրանք: Ադրբեջանը սովորության համաձայն չի պահպանում այդ կանոններն ու տարեցտարի ավելի է մեծացնում ռազմական բյուջեն: Անշուշտ, սա նաեւ մեզ համար է ազդակ, որպեսզի ավելի մեծ ուշադրություն դարձնենք մեր զինված ուժերի մարտական պատրաստվածությանը եւ առավել մեծ ջանքեր ուղղենք բանակի հզորացմանը: Գիտեք, իհարկե, շատ կարեւոր կլինի, որ միջազգային կազմակերպություններն արձագանքեն եւ որեւէ կերպ կանխարգելեն տարածաշրջանում սպառազինության ավելացումը, սակայն անկախ կոչերից, ԼՂՀ Պաշտպանական բանակը, լինելով սահմանների անվտանգության երաշխավորը, կշարունակի կայացման եւ զարգացման ճանապարհը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` հավելելով, որ Ստեփանակերտում Ադրբեջանի սպառազինությունից ոչ թե վախենում են, այլ համարժեք պատրաստվում:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ կասկածում է, որ նշված գումարն իրական է եւ ամբողջությամբ ծախսվելու է «Վստահ եմ, որ թիվն ուռճացված է: Մենք լավ գիտենք, թե այդ մեծ թվերն ինչպես են ծախսում: Արդեն տասը տարի է աստղաբաշխական թվեր են տրամադրվում Ադրբեջան ՊՆ-ին, սակայն առարկայական առումով այդ թվերն ի՞նչ են տալիս, դժվար է ասել, քանի որ որեւէ մարտական բախման ժամանակ այդ միլիարդներն Ադրբեջանին չեն օգնել եւ դեռ խիստ կասկածելի է, ապագայում էլ որեւէ օգուտ կտան, թե ոչ: Ադրբեջանի սպառազնության մեջ առաջին թիրախն անշուշտ Արցախն է, սակայն օրեցօր մեծանում է նաեւ Կասպից ծովում սպառազինության մեծացման գործոնը: Այսինքն, թե այդ գումարից որքանն է զենք առնվելու եւ որքանն էլ ուղղվելու ցամաքային գործողությունների համար հստակ չէ»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով, որ այս եզրակացություններից գլխավոր մտահոգությունը չի վերանում:

Սպառազինության ռամավարությունը, անշուշտ, մտահոգիչ է: ՀՀ Պաշտպանության նախարարությունը հատուկ ակնկալիք չունի միջազգային հանրությունից այս հարցի առնչությամբ: «Միջազգային հանրության դերակատարությունը շատ բարձր ենք գնահատում, բայց միաժամանակ շատ լավ հասկանում ենք, որ արբեջանական սպառազինության դեմ պայքարողն ու գործից հանողը հայկական բանակն է»,-ասաց Հովհաննիսյանը:

Ադրբեջանը 27 տոկոսով ավելացնում է սպառազինությանը տրամադրվելիք գումարն ու հաջորդ տարի բյուջեից բանակին ու սպառազինության ավելացմանը կտրամադրվի 4,8 միլիարդ դոլար: Այդ երկրի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովի գնահատմամբ, Ադրբեջանի զինված ուժերը լուրջ սպառազինության կարիք ունեն, որպեսզի կարողանան դիմակայել հայկական զինված ուժերին: Ըստ Շարիֆովի, հենց դրանով է պայմանավորված փաստը, որ տարեցտարի երկրի ռազմական բյուջեն ավելանում է: Օրինակ, 2013թ. Ադրբեջանը զինված ուժերին փոխանցել է 3,6 միլիարդ, իսկ 2012թ. 3 միլիարդ դոլար:

Պատրաստեց Հասմիկ Հարությունյանը

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին