«Նոր գիրք»-19. Ֆրիկի տաղերից մինչև մերօրյա գրականություն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ձեզ ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ձեր դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի վերաբերյալ, ծանոթանալ դասական երկերին և արդի գրականության զարգացման միտումներին: Մեր ցանկերից ընտրեք այն գրքերը, որոնք ձեզ դուր են գալիս և սկսեք ընթերցել:

Այս շաբաթ «Արմենպրես»-ը դարձյալ առանձնացրել է տարբեր հրատարակչությունների նոր հրատարակած և հանրության դատին հանձնած չորս ուշագրավ գրքեր՝ չորս խորագրերի ներքո:

Հայ դասական գրականություն

Ֆրիկ, «Տաղեր»

Միջնադարյան մեծատաղանդ հայ բանաստեղծ Ֆրիկի «Տաղերը» լույս են տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: Ֆրիկից պահպանվել են մոտ 5 տասնյակ բանաստեղծություններ, որոնցից լավագույններն ընդգրկված են համաշխարհային պոեզիայի գանձարանում: Ֆրիկը գրել է ժողովրդին հասկանալի պարզ ու հստակ լեզվով։ Ահա թե ինչպես է հենց ինքը Ֆրիկը գրում իր մասին. «Ֆրիկը հանցեղ պարզ է խօսել, որ ամենայն մարդ իմանայ»: ​Ֆրիկի «Տաղերը» ընդգրկված են ՀՀ հանրակրթական դպրոցի և բուհական ընդունելության քննությունների ծրագրերում: Գիրքը հասցեագրված է ոչ միայն Հայաստանի դպրոցականներին, այլև աշխարհասփյուռ հայ պատանիներին ու պարմանուհիներին, ինչպես նաև մեծահասակ ընթերցողներին, բոլոր նրանց, ովքեր չեն կորցրել իրենց հետաքրքրությունը հայ բազմադարյան գրականության նկատմամբ: Խմբագիր՝ Աշոտ Գաբրիելյան: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:

Ժամանակակից գրականություն

Անահիտ Հայրապետյան, «Սիրուն»

Անահիտ Հայրապետյանի նոր ժողովածուն ներառում է նրա՝ վերջին տասը տարիներին գրած բանաստեղծությունները, որոնք հատկանշվում են արտաքին թեթևության ու անհոգության խորքում թաքնված դրամատիզմով ու հուզականությամբ: Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Թարգմանական գրականություն

Գարրի Կունցև, «Կար-չկար մի Փարաջանով»

«Կար-չկար` մի Փարաջանով»-ը Սերգեյ Փարաջանովի երեք` «Սուրամի ամրոցի լեգենդը», «Աշուղ Ղարիբ» և «Խոստովանություն» (անավարտ) ֆիլմերի հնչյունային ռեժիսոր Գարրի Կունցևի բացառիկ հուշապատումն է հայազգի մեծ ռեժիսորի կյանքի մասին: Գրքում զետեղված են նաև Փարաջանովի երբևէ չհրապարակված լուսանկարները, որոնց մեծ մասի հեղինակն է ուկրաինացի հայտնի կինոօպերատոր Յուրի Հարմաշը: Գրքում հրատարակված է նաև Յուրի Հարմաշի `«Կինոօպերատորի ոչ գրական հիշողությունները» նովելը: Գրքի թարգմանիչը Հովհաննես Այվազյանն է, խմբագիրը՝ Հովիկ Չարխչյանը: Գիրքը հրատարակել է «Փրինտինֆո»-ն:

Մանկապատանեկան գրականություն

Չարլզ Դիքենս, «Օլիվեր Թվիստի արկածները»

Տարիներ առաջ հրատարակված այս վեպն այսօր էլ շարունակում է արդիական մնալ, քանի որ այժմ էլ մանկատներում բազմաթիվ երեխաներ կան, որոնք ամեն օր հանդիպում են անբարեհամբույր վերաբերմունքի ու արհամարհանքի: Օլիվեր Թվիսթը մեկն է այդ երեխաներից, որը, բազմաթիվ փորձություններ հաղթահարելով, հասնում է երջանիկ հանգրվանի: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում