Հասարակական

Թունավորման հետևանքով հոսպիտալացված երեխաների առողջական վիճակը բարելավվում է

2 րոպեի ընթերցում

Թունավորման հետևանքով հոսպիտալացված երեխաների առողջական վիճակը բարելավվում է

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մասնագետների հետ նոյեմբերի 28-ի ուշ երեկոյան մեկնել է Եղվարդ: Ինչպես «Արմենպրես»-ը Առողջապահության նախարարության հասարակայնության և տեղեկատվության վաչությունից, Եղվարդի մանկապարտեզում նոյեմբերի 28-ին արձանագրված թունավորման հետևանքով այս պահի դրությամբ հոսպիտալացվել է 3-6 տարեկան 51 երեխա, որից 33-ը` Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոն, 17-ը` Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, 1-ը` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Եվս 7 երեխա ստանում է ամբուլատոր բուժում:

Երեխաների առողջական վիճակն ունի դրական դինամիկա:

Նախնական տվյալներով` երեքի մոտ հաստատվել է շիգելոս աղիքային հիվանդությունը: Մանկապարտեզի աշխատակիցները ևս ենթարկվել են մանրէաբանական հետազոտության: Բոլոր սաների նկատմամբ բժշկական հսկողություն է սահմանվել:

Թունավորման պատճառները ուսումնասիրվում են:

Նախարար Արմեն Մուրադյանը մինչ ուշ գիշեր գտնվել է Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում, զրուցել երեխաների ծնողների հետ:

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի խմբերը բակային համայցեր են կատարել: Կասկածելի առողջական վիճակ ունեցողները հոսպիտալացվել են:

Մասնագետների կողմից ձեռնարկված համաճարակաբանական հետազոտությունները և կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են:

Երեխաների առողջական վիճակի և հակահամաճարակային աշխատանքների մասին պարբերաբար զեկուցվում է ՀՀ առողջապահության նախարարին: Իրավիճակը վերահսկելի է և գտնվում է նախարարի անմիջական հսկողության ներքո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում