Հասարակական

ՀՀ մի քանի մարզերում ճանապահներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

1 րոպեի ընթերցում

ՀՀ մի քանի մարզերում ճանապահներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅՄԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (ԼՂՀ հատվածում): Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքից: Տեղեկատվությունը հաղորդվում է նոյեմբերի 29-ի ժամը 10:00-ի դրությամբ:

Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի մարզերում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Առավոտյան ձյուն է տեղացել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 15 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում