Հասարակական

Եղվարդցի երեխաների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության

1 րոպեի ընթերցում

Եղվարդցի երեխաների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Եղվարդի մանկապարտեզում արձանագրված թունավորման դեպքի կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հոսպիտալացված երեխաների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Տասներեք երեխա ներկա պահին բուժում է ստանում Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում, ևս 2-ը տեղափոխվել են Երևան` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց:

««Արմենպրես»-ի հաղորդմամբ`ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների խումբը տեղում իրականացնում է համաճարակաբանական հետազոտություններ և կանխարգելիչ միջոցառումներ:

Նախնական տվյալներով` թունավորումը պայմանավորված է սննդային գործոնով:

Աշխատանքներ են տարվում նոր հիվանդների հայտնաբերման ուղղությամբ:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ անմիջապես Եղվարդ է մեկնել նախարարության մասնագետների խումբն` այն բանից հետո, երբԿոտայքի մարզի Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն նոյեմբերի 28-ի երեկոյան հոսպիտալացվել է տեղի մանկապարտեզի 9 սան` աղիքային խանգարման երևույթներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում