Խճանկար

Տարվա լավագույն Սանտա Կլաուսի տիտղոսն առաջին անգամ նվաճել Է ճապոնացին

2 րոպեի ընթերցում

Տարվա լավագույն Սանտա Կլաուսի տիտղոսն առաջին անգամ նվաճել Է ճապոնացին

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լապլանդիայում (Ֆինլանդիա) տեղի են ունեցել Սանտա Կլաուսների մրցումներ: Պատվավոր կոչման համար պայքարում Էին ամբողջ աշխարհից ժամանած մասնակիցներ: Պատվավոր կոչումն առաջին անգամ շնորհվել Է Ճապոնիայի բնակիչ 35-ամյա Կոհեյ Յամասիտային, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական զանգվածային լրատվամիջոցներին:

Մրցության հաղթողը որոշվել Է չորս փուլերի արդյունքներով: Յամասիտան մնացած հավակնորդներից խիստ հետ Է մնացել «Ռոդեո եղջերվի վրա» մրցաձեւից, երբ հարկավոր Էր հնարավորինս երկար մնալ մեխանիկական կենդանու մեջքին: Սակայն ճապոնացին հաղթել Է մյուս երեք փուլերում, ինչն Էլ նրան թույլ Է տվել գրավել առաջին տեղը:

Նա բոլորից արագ՝ ընդամենը վեց վայրկյանում կերել Է մեկ աման շիլան. նախաճաշ Սուրբ Ծննդյան օրը ծանր աշխատանքից առաջ: Այնուհետեւ Յամասիտան սարքել Է ամենաբարձր կառուցվածքն ամանորյա նվերների տուփերով եւ շահել դրանք սահնակով տեղ հասցնելու մրցումներում: Լավագույն Սանտա Կլաուսների մեջ երկրորդ տեղն զբաղեցրել Է Հոնկոնգի բնակիչը, երրորդն՝ Ավստրալիայի ներկայացուցիչը:

Ճապոնիա վերադառնալուց հետո Յամասուտային կհայտնվի նախատոնական մթնոլորտում: Տոկիոյում, ինչպես նաեւ մյուս քաղաքներում սկսել Է գործել Ծննդյան տոների լուսավառությունը, խանութների ցուցափեղկերը ձեռք են բերել ամանորյա կոլորիտ, իսկ ամեն անկյունում առաջարկում են օսետի ռյորի՝ ճապոնական ամանորյա ավանդական կերակրատեսակներ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում