Մեկ միլիոնից ավելի տոնական լույսեր են վառվել Կանբերայի կենտրոնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծննդյան տոների առթիվ ավելի քան մեկ միլիոն լույս Է վառվել Ավստրալիայի մայրաքաղաքի գործարար շրջանում եւ Գինեսի ռեկորդների գրքում պաշտոնապես գերազանցել ռեկորդը՝ ստեղծելով ամենամեծ լուսադիոդային ինստալացիան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 28-ին հաղորդել Է BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիայի կայքը:

Լուսային կառուցվածքի ստեղծման համար օգտագործվել են շուրջ 1,2 միլիոն լամպ եւ 120 կիլոմետր մալուխ: Լուսային ինստալացիայի կառուցման նախագիծը ղեկավարել Է մասնագիտությամբ իրավաբան Դեւիդ Ռիչարդսը՝ նախապես հավաքագրելով կամավորների խումբ:

«Ծննդյան տոների լույսերն իրակապես տոնական տրամադրություն են ստեղծում»,- հայտարարել Է Ռիչարդսը: Անցյալ տարի նա սահմանել Է եւս մեկ ռեկորդ՝ օգտագործելով ավելի քան 500 հազար լամպ Կանբերայի արվարձանում իր տունը զարդարելու համար:

Այս նախագիծը բարեգործական Է, դրամական ամբողջ հասույթը կհատկացվի այն ծնողներին օգնություն ցույց տալու համար, որոնց երեխաները մահացել են հանկարծական մահվան համախտանիշից:

BBC-ն նշել Է, որ նախկին համաշխարհային ռեկորդը սահմանվել Է Ուզբեկստանի հարավի Շուրթան քաղաքում, որտեղ լուսային ինստալացիայի ստեղծման համար օգտագործվել Է ավելի քան 180 հազար լամպ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփում

Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը

Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին

Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ

ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել

Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37,5 մլրդ դոլար. Պենտագոնը նոր ֆինանսավորում է խնդրել Կոնգրեսից

«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի

Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը