Խճանկար

Ֆրանսիայում 23 հազար տարեկան արձանիկ են գտել

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում 23 հազար տարեկան արձանիկ են գտել

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի հյուսիսում հնագետները հայտնաբերել են կնոջ հազվագյուտ արձանիկ՝ կրաքարից: Գտածոյի տարիքը գնահատվում Է 23 հազար տարի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Արձանիկը վերականգնվել Է այն բեկորներից, որոնք գտնվել են Ամիեն քաղաքում կատարված պեղումների ժամանակ:

20 սանտիմետր բարձրությամբ արձանիկն ունի մեծ կուրծք եւ հետույք, ենթադրվում Է, որ այն պտղաբերության կուռք Է եղել:

Հյուսիսային Եվրոպայում հայտնաբերվել են շուրջ հարյուր նման քանդակներ, դրանցից ամենահայտնին Վիլենդորֆյան Վեներան Է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում