ԱՄՆ-ում սկսվել Է «սեւ ուրբաթը»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում սկսվել Է «սեւ ուրբաթը». միլիոնավոր մարդիկ սլացել են խանութներ՝ շտապելով օգտվելու վիթխարի զեղչերից: Միացյալ Նահանգներում, ըստ ավանդույթի, հենց «սեւ ուրբաթից» Է մեկնարկում Ծննդյան տոների սպառավաճառքների սեզոնը: Այդ օրը շատ խանութներ դռները լայնորեն բացում են կեսգիշերին կամ նույնիսկ ավելի շուտ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախկինում Գոհաբանության օրը, որը նշվում Է նոյեմբերի վերջին հինգշաբթի օրը, ամբողջ երկրում խանութները փակ Էին լինում, որպեսզի մարդիկ ընտանիքներով հավաքվեն տոնական սեղանի շուրջը, այլ ոչ թե վաճառասեղանների առջեւ: Սակայն ժամանակները փոխվել են: Ամեն տարի հանրախանութները, ձգտելով առաջ անցնելու մրցակիցներից, սպառավաճառքներն ավելի ու ավել շուտ են սկսում: Այսպես, այս տարի աշխարհի խոշորագույն խանութներից մեկը՝ Macy’s-ը, դռները լայնորեն բացել Է հինգշաբթի օրվա երեկոյան ժամը 6-ին եւ կաշխատի ամբողջ գիշեր:

Շատ մանրավաճառներ ընդհանրապես որոշել են «սեւ ուրբաթի» փոխարեն կազմակերպել «սեւ հանգստյան օրեր»՝ զեղչերը երկարաձգելով մինչեւ երկուշաբթի: Իսկ «սեւ ուրբաթին» հաջորդող երկուշաբթին կրում Է «կիբեռերկուշաբթի» անվանումը եւ տարվա ամենալարված օրն Է ինտերնետ-խանութների համար:

ԱՄՆ-ի Մանրածախ առեւտրի ֆեդերացիայի տվյալներով՝ այս տարի «սեւ ուրբաթ օրը» եւ դրան հաջորդող հանգստյան օրերին խանութներ կայցելեն ավելի քան 140 միլիոն ամերիկացիներ: Միջին հաշվով նրանցից յուրաքանչյուրը պլանավորում Է այդ օրերին գնումների համար ծախսել շուրջ 300 դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Հայերեն Русский

Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում

Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփում

Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը

Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին

Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ

ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել

Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37,5 մլրդ դոլար. Պենտագոնը նոր ֆինանսավորում է խնդրել Կոնգրեսից

«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի