Քաջարան-Կապան ճանապարհին «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից
1 րոպեի ընթերցում
![Քաջարան-Կապան ճանապարհին «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից](http://armenpress.am/resized/480/static/news/b/2014/11/785743.jpg)
ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում նոյեմբերի 28-ին` ժամը 03.29-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի 326 կմ-ին (Երևան-Մեղրի) ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Քաջարան-Կապան 1-ին կմ-ին «Մերսեդես» մակնիշին 32ԼՏ044 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Է. Մ., 1978թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից. տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի մաս: