Խճանկար

Իտալիայում կկառուցվի 33-հարկանի գերեզմանատուն

1 րոպեի ընթերցում

Իտալիայում  կկառուցվի 33-հարկանի գերեզմանատուն

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Վերոնա քաղաքի իշխանությունը հավանության է արժանացրել բարձրահարկ շինության կառուցման գազափարը, որը կօգտագործվի որպես գերեզման: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, թաղումների համար ազատ հողերի բացակայությունը հանգեցրել է 33-հարկանի շինության կառուցման գաղափարին, որը նախատեսված է 24 հազար գերեզմանների համար: Շինության մեջ կտրամադրվեն ծառայություններ ինչպես անհատական, այնպես էլ ընտանեկան դամբարաններ և մատուռներ կառուցելու համար:

Այն կդառնա Վերոնա քաղաքի ամենաբարձր շինությունը, սակայն չի խախտի պատմական համայնապատկերը:

Իտալական Cielo Infinito ընկերությունը պատրաստ է իրականացնել նախագիծը և ադեն առաջարկել է գնել տարածք 11,5 միլիոն եվրոյով: Այն գտնվում է քաղաքի ծայրամասում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում