Խճանկար

Մարգարյան գալակտիկայում հայտնաբերվել է ոչ սովորական լույսի աղբյուր

1 րոպեի ընթերցում

Մարգարյան գալակտիկայում հայտնաբերվել է ոչ սովորական լույսի աղբյուր

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գալատիկայում` Երկրից 90 միլիոն լուսային տարվա հեռավորության վրա հայտնաբերվել է SDSS1133 անվամբ էկզոտիկ օբյեկտ, որն ուսումնասիրում է միջազգային գիտնականների խումբը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` բացահայտման և հետազոտության արդյունքները հրապարակվել են Monthly Notices ofthe Royal Astronomical Society-ում:

«Հետազոտելով աստղային երկինքը`աստղաֆիզիկոսները հեռավոր Մարգարյան 177 գալակտիկայի վրա հայտնաբերել են ոչ սովորական լույսի աղբյուր: Այդ օբյեկտը հնարավոր է լինի խոշոր սև անցք»,- նշված է հոդվածում:

Հետազոտողները չեն բացառում, որ էկզոտիկ օբյեկտը կարող է լինել հազվագյուտ տեսակի մեծ աստղ:

Գիտական աշխատանքի հեղինակները ենթադրում են նաև, որ իրենք գործ ունեն երկու ոչ մեծ գալակտիկաների հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում