Խճանկար

«Ավատար 2» ֆիլմի հանդիսատեսները ժապավենը դիտելու են «բերանները բաց». Ջեյմս Քեմերոն

2 րոպեի ընթերցում

 «Ավատար 2» ֆիլմի հանդիսատեսները ժապավենը դիտելու են «բերանները բաց». Ջեյմս Քեմերոն

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը հայտարարել Է, թե «Ավատար 2» ֆիլմի հանդիսատեսները ժապավենը դիտելու են «բերանները բաց»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ռեժիսորը պատմել Է Empire հանդեսին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ նախագծին մասնակցում են դերասաններ Սիգուռնի Ուիվերը, Սեմ Ուորթինգթոնը, Սթիվեն Լենգը եւ Զոյի Սալդանան:

«Ես կարող եմ ձեզ մի բան ասել. դա շշմեցուցիչ ֆիլմ Է լինելու»,-նշել Է Քեմերոնը: Բացի այդ, ռեժիսորը առանց կեղծ համեստության նշել Է, որ հանդիսատեսները «Ավատար»-ը դիտելու են «բերանները լայն բացած»:

Կինոնկարի երկար սպասված պրեմիերան կկայանա 2016 թվականի դեկտեմբերի 26-ին:

Քեմերոնը նաեւ պատմել Է, որ ֆրանշիզայի հաջորդ երեք ֆիլմերի սցենարների վրա աշխատում են Ռիկ Ջաֆֆան, Ամանդա Սիլվերը, Շեյն Սալեռնոն եւ Ջոշ Ֆրիդմանը:

«Ավատարը» ճանաչվել Է ամենադրամարկղային կինոնկարը պատմության մեջ: Այդ ժապավենի վարձույթից դրամական մուտքերը աշխարհի կինոթատրոններում գերազանցել են 2,8 մլրդ դոլարը: Ֆիլմն ինքը, ինչպես նաեւ նրա ստեղծողներն անվանակարգվել են «Օսկար»-ի ինը մրցանակների համար՝ 2010 թվականին նվաճելով ԱՄՆ-ի կինոարվեստի ակադեմիայի երեք պարգեւներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում