Թոմ Հենքսը տիկնոջ հետ վարելու Է ԱՄՆ-ի գլխավոր տոնածառի լույսերը վառելու արարողությունը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսը եւ նրա կինը՝ դերասանուհի Ռիտա Ուիլսոնը, վարելու են ԱՄՆ-ի Սբ. Ծննդյան գլխավոր տոնածառի լույսերը վառելու արարողությունը, որը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է երկրի Զբոսայգիների ազգային ծառայությունը:
Միջոցառումը կկայանա Սպիտակ տան դիմաց, ն,ում է CNN հեռուստաալիքը: Այն կուղեկցվի երաժիշտների եւ կատարողների ելույթներով:
Հենքսը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի նախընտրական արշավի խոշորագույն հովանավորներից մեկն Էր, ինչպես նաեւ օգնել Է դրա համար միջոցներ հանգանակելուն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարդացեք հոդվածը` Русский