Չինաստանի ռեստորանում ռոբոտ-մատուցողներ են աշխատում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Չժեցզյան արեւլյան նահանգի Նիմբո քաղաքի ռեստորանի այցելուներին նոյեմբերի 24-ից սպասարկում են ոչ թե մարդիկ, այլ ռոբոտներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ժենմին ժիբաո»-ին:

Ընդամենը հաստատությունում աշխատում է հինգ ռոբոտ: Երկուսը մատուցում են ճաշատեսակներ, որոնց բոլոր անվանումները նրանք անգիր գիտեն, եւս երեքը պարում են ռեստորանի մուտքի մոտ՝ զվարճացնելով հյուրերին:

Այցելուները բավական մեծ հետաքրքրություն են ցուցաբերում մատուցող ռոբոտների նկատմամբ եւ հաճախ լուսանկարվում են նրանց հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский