Հասարակական

Մեծամոր քաղաքի մոտակայքում մեքենան դուրս է եկել ճանապարհից ու շրջվել

1 րոպեի ընթերցում

Մեծամոր քաղաքի մոտակայքում մեքենան դուրս է եկել ճանապարհից ու շրջվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան-Արմավիր ավտոճանապարհին, Մեծամոր քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, օգնության են հասել փրկարարները: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքից, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 36-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի մեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Դեպքի վայր են մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ Ա. Բ.-ն, ուղևորներ Ա. Ե.-ն (ծնվ. 1987 թ.) և Ա. Բ.-ն (ծնվ. 1998 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Մեծամոր քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել գազի արտահոսքը և ավտոմեքենան դուրս բերել երթևեկելի հատված:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում