Google-ը «խելացի» գդալ Է վաճառքի հանել Պարկինսոնի հիվանդությամբ տառապող մարդկանց համար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Google ընկերությունը հայտարարել Է Պարկինսոնի հիվանդությամբ տառապող մարդկանց համար «խելացի» գդալի (Liftware Spoon) վաճառքների մեկնարկի մասին: Սարքն այդ հիվանդությամբ տառապողներին թույլ կտա սնունդ ընդունել ինքնուրույն՝ չնայած ձեռքերի մկանների սաստիկ դողդողալուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Սարքի հավաքմամբ զբաղվում են Lift Labs նորաստեղծական բուժսարքավորանքների ընկերության ինժեներները, ընկերություն, որը Google-ը ձեռք Է բերել սեպտեմբերին: Սնունդ ընդունելիս գդալի ցնցումը, հատուկ բռնակի շնորհիվ, կրճատվում Է 76 տոկոսով:
Los Angeles Times թերթի տվյալներով՝ Lift Labs-ում մշակվում են նաեւ այլ սարքեր, մասնավորապես, դանակներ եւ հատուկ կցուրդ գրիչների համար:
Գդալի գինը, ընկերության տվյալներով՝ կազմում Է 295 դոլար:
Պարկինսոնի հիվանդությունը կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություն Է, որը հանգեցնում Է շարժողական գործառույթների աստիճանաբար սաստկացող խանգարման, ձեռքերի, գլխի դողի, քայլվածքի եւ շնչառության խանգարման: Այն անբուժելի Է, սակայն ժամանակակից բուժումը թույլ Է տալիս երկարացնել մարդու կյանքը եւ բարձրացնել դրա որակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: