Միջազգային տիեզերակայանում տեղակայված եռաչափ տպիչը տպագրել Է առաջին դետալը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերին Միջազգային տիեզերակայան հասցված եռաչափ տպիչը հաջողությամբ տպագրել Է առաջին դետալը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը (NASA):

Նոյեմբերի 17-ին Միջազգային տիեզերակայանի հրամանատար Բարի Ուիլմորն ամերիկյան Destiny գիտական մոդուլի լաբորատորիայում տեղակայել Է տպիչի փորձարկման մոդելը, տպիչ, որն ստեղծել Է Կալիֆոռնիայի Made In Space ընկերությունը, եւ կատարել Է դրա տրամաչափարկում: Նոյեմբերի 24-ին Թռիչքների կառավարման կենտրոնում ինժեներները սարքին տվել են ինքն իր համար դետալ տպագրելու հրաման. 7,6 սմ x 3,8 սմ չափսով սպիտակ պլաստմասսայե թիթեղ՝ NASA լոգոտիպով: Չնայած անկշռությանը, տպիչը հաջողությամբ կատարել Է առաջադրանքը: Նոյեմբերի 25-ին Ուիլմորը հանել Է ցուցնակը, ստուգել այն եւ տեղադրել տպիչի հարկավոր տեղում:

«Դա պարզապես տիեզերքում տպված առաջին դետալը չԷ: Դա առաջին օբյեկտն Է, որն արտադրվել Է Երիր մոլորակի սահմաններից դուրս: Դա մեծ նվաճում Է ոչ միայն NASA-ի, այլեւ ամբողջ մարդկության համար»,- հայտարարել Է Made In Space ընկերության գլխավոր տնօրեն Ահարոն Քեմերը:

Առաջիկա երկու շաբաթում Միջազգային տիեզերակայանում կտպագրվի եւս շուրջ 20 պլաստմասսայե օբյեկտ, որոնք այնուհետեւ վերլուծության համար կհասցվեն Երկիր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում

Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփում

Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը

Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին

Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ

ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել

Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37,5 մլրդ դոլար. Պենտագոնը նոր ֆինանսավորում է խնդրել Կոնգրեսից

«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի