Խճանկար

Ճապոնիայում սկսվել Է երկրի խոշորագույն հրաբխի՝ Ասոյի ժայթքումը

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայում սկսվել Է երկրի խոշորագույն հրաբխի՝ Ասոյի ժայթքումը

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Կյուսյու հարավային կղզում նոյեմբերի 26-ին սկսվել Է երկրի խոշորագույն գործող հրաբխի՝ Ասոյի ժայթքումը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական օդերեւութաբանական վարչությանը, հրաբխի խառնարաններից մեկի վրա շիկացած մոխրի սյունը հասել Է ավելի քան մեկ կիլոմետր բարձրության:

Հրաբխի հարակից տարածքից շտապ կարգով տարհանում են մեծաթիվ զբոսաշրջիկներին, մարդկանց հանձնարարված Է դրանից հեռում մնալ առնվազն մեկ կիլոմետրով: Ասոյի շրջակայքը ցնցում են թույլ երկրաշարժերը, իսկ մոխրաթափ Է նկատվել ժայթքման վայրից 30 կմ հեռավորության վրա:

Ասոն աշխարհի խոշորագույն հրաբուխներից մեկն Է, դրա բարձրությունը 1592 մետր Է:

Հոկտեմբերին Ճապոնիայի կենտրոնական մասում տեղի Է ունեցել շատ ավելի համեստ հրաբխի՝ Օնտակեի ժայթքումը: Այն ժամանակ շիկացած քարերի ռմբակոծման եւ թունավոր գազերի արտանետման հետեւանքով զոհվեց ավելի քան 60 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում