Սյունիքի մարզպետարանն արդեն կատարել է իր ներդրումը

1 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Չնայած «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա դրամահավաք- հեռուստամարաթոնը կկայանա երկու օր հետո, Սյունիքի մարզպետարանն արդեն կատարել է իր ներդրումը` հիմնադրամին փոխանցելով 942 հազ. դրամ գումար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հանրության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մարությանը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը համահայկական հիմնադրամին փոխանցել է իր մեկ ամսվա աշխատավարձը: Այս տարի հանգանակված գումարներով կշարունակվի Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցումը, ավարտին կհասցվի նաեւ մայրուղու Հայաստանի տարածքով ձգվող 14 կիլոմետրանոց հատվածի ասֆալտապատումը: Ավտոճանապարհը` 1996 թվականից շահագործվող Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղուն զուգահեռ, Հայաստանը կկապի Արցախի հետ:

Գոհար Իսախանյան

Հայերեն English

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը