Խճանկար

Blackberry- ն առաջարկել Է iPhone-ը փոխարինել իր նոր սմարթֆոնով՝ 550 դոլար լրավճարով

1 րոպեի ընթերցում

  Blackberry- ն առաջարկել Է iPhone-ը փոխարինել իր նոր սմարթֆոնով՝ 550 դոլար լրավճարով

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Blackberry սմարթֆոնների կանադական արտադրողն առաջարկել Է iPhone-ի օգտատերերին՝ իրենց սմարթֆոնը փոխարինել ընկերության Passport նոր քառակուսի սմարթֆոնով՝ լրավճարով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը:

Լրավճարի գումարը կախված Է iPhone-ի մոդելից եւ հասնում Է 400 դոլարի: Բացի այդ, բոլոր նրանք, ովքեր կհամաձայնեն փոխանակմանը, կստանան Blackberry-ի ընծայական քարտը՝ 150 դոլար նոմինալով:

Ակցիան կգործի դեկտեմբերի 1-ից մինչեւ փետրվարի 13-ը եւ միայն Հյուսիսային Ամերիկայի տարածքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում