Մարզային

Սահմանամերձ Մովսեսի և Չինարիի գյուղապետերը դրական են գնահատում կառավարության ուշադրությունը

3 րոպեի ընթերցում

Սահմանամերձ Մովսեսի և Չինարիի գյուղապետերը դրական են գնահատում կառավարության ուշադրությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի և Մովսես գյուղերի գյուղապետերը դրական են գնահատում ՀՀ կառավարության ուշադրությունը հակառակորդի անմիջական սպառնալիքի տակ գտնվող համայնքների նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասացին նշված համայնքների ղեկավարները:

«Վերջին ամիսների լարվածությունը նորից հավաստեց այն մասին, որ կառավարությունը և հայ ժողովուրդը պետք է կանգնեն սահմանապահ համայնքների բնակիչների կողքին: Ապրելով սահմանին, պատերազմի դաշտում` կարող ենք ասել, որ մենք մենակ չենք: Ամենօրյա կրակի տակ գտնվող Չինարի համայնքում աջակցություն կառավարության կողմից միշտ եղել է և կա»,- նշեցՉինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը:

Նրա խոսքով` վերջին ամիսներին միայն Պաշտպանության նախարարը տասն օրը մեկ այցելել է սահմանամերձ համայնքներ: Հուլիսից համայնքի Վերի թաղ կոչվող հատվածը այլևս հասանելի չէ ադրբեջանական դիպուկահարների համար.կառուցվել է 2 մետր բարձրությամբ, 180 մետր երկարությամբ հենապատ` բնակիչների անվտանգ տեղաշարժն ապահովելու համար: Բացի այդ, գյուղի դպրոցի հյուսիսային կողմի պատուհանները պատվել են:

Օգոստոսյան լարվածության օրերին հանրապետության Նախագահի, վարչապետի և նախարարների այցելությունների ժամանակ համայնքների ղեկավարաները, տեղի բնակիչները առաջարկներ էին արել հարկային դաշտի թեթևացման, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման վերաբերյալ: «Հողի հարկի, կումունալ վճարումների արտոնությունները առաջարկվել են մեր կողմից, որոնց կառավարությունը ընթացք է տվել: Սերմացուներով ապահովում են: Արոտների կառավարմանև գյուղատնտեսական ծրագրերի իրականացմանգրասենյակը ցանկանում է գյուղտեխնիկայով ապահովել մեզ, որպեսզի կարողանանք մեր հողերը մշակել»,-ասաց Սաղոյանը:

Շարունակում է չլուծված մնալ ուսման վճարների հարցը, որոնք, չնայած բուհերի կողմից տրամադրված 30 տոկոս զեղչին, շատերն ի վիճակի չեն վճարել: Առաջարկվում է սոցիալապես անապահով ընտանիքներին ընդգրկել այն ծրագրերի մեջ, որոնցով տրամադրվում են անվճար վիրահատությունների ծառայություններ:

Մովսես գյուղի գյուղապետ Արարատ Ավալյանն իր հերթին նշեց, որ մինչև իր պաշտոնավարումը համայնքի հիմնական խնդիրներն են եղել ամենօրյա ջրամատակարարումը, ԱԻՆ-ից հաստիքներ ստանալը` չորս տարի առաջ նվեր ստացված հրշեջ մեքենան շահագործելու համար, ինչպես նաև` համայնքային բուժամբուլատորիայում ընտանեկան մշտական բժիշկ ունենալը և շտաօգնության մեքենա ձեռք բերելը: Նշված խնդիրների մեծ մասին որոշ չափով լուծումներ տրվել են, այսօր գյուղի առաջ կանգնած է ոռոգման ջրի ապահովման և Նորաշեն-Մովսես միջհամայնքային ճանապարհի ասֆալտապատումը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում