Խճանկար

NASA-ն հրապարակել Է Չուրյումով-Գերասիմենկո գիսաստղի եռաչափ պատկերը

1 րոպեի ընթերցում

NASA-ն հրապարակել Է Չուրյումով-Գերասիմենկո գիսաստղի եռաչափ պատկերը

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NASA-ն հրապարակել Է 67Ռ/Չուրյումով-Գերասիմենկո գիսաստղի եռաչափ պատկերը, երկնային մարմնի 3D-տեսանելիացումը հաջողվել Է կատարել գիսավորի վրա իջեցված «Ֆիլա» զոնդի լուսանկարներով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NASA-ին:

Տարածագրական պատկերն ստացվել Է երկու պատկերների օգնությամբ, որոնք ստացվել են ROLIS համակարգի միջոցով, երբ «Ֆիլան» եղել Է գիսաստղի մակերեւույթից երկու մղոնից պակաս հեռավորության վրա:

«Ռոզետա» տիեզերական զոնդի «Ֆիլա» մոդուլը Չուրյումով-Գերասիմենկոյի երեքկիլոմետրանոց միջուկի վրա վայրԷջք Է կատարել նոյեմբերի 12-ին: Մոդուլի միջոցով գիտնականները պլանավորում են ուսումնասիրել գիսաստղի միջուկի քիմական բաղադրությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում