Խճանկար

Դուբայի ոսկերիչները պատրաստում են ռեկորդային ոսկե շղթա

1 րոպեի ընթերցում

Դուբայի ոսկերիչները պատրաստում են ռեկորդային ոսկե շղթա

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուբայի ոսկերիչներն աշխատանքներ են տանում ռեկորդային ոսկե շղթա պատրաստելու համար:

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով emirates247.com կայքը, շղթայի երկարությունը հնարավոր է հասնի 5 կիլոմետրի: Dubai Celebration Chainանունը կրող զարդը պատրաստում են 22-կարատանոց ոսկուց: Աշխատանքներին մասնակցում են Dubai Gold և Jewellery Group-ի 500 առաջատար ոսկերչական ռիթեյլերներ:

Դուբայը փորձում գերազանցել իր 1999 թվականի ռեկորդը, երբ ոսկերիչները պատրաստել էին 4,1 կմ երկարություն ունեցող ոսկե շղթա:

Դեռ հստակ չէ, թե որքան կլինի զարդի երկարությունը, լուրեր են շրջանառվում 5-8 կմ-ի, իսկ քաշը 160 կգ-ի մասին:

Ակնկալվում է, որ, շղթան կներկայացվի 2015թ.-հունվարի 2-ին գնումների փառատոնի 20- ամյակին:

Գնումների փառատոնը Դուբայում կանցկացվի հունվարի 1-ից փետրվարի 1-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում