Խճանկար

Samsung-ը մշակել Է համակարգչային մկնիկ, որը հետեւում Է օգտատիրոջ աչքերի շարժմանը

1 րոպեի ընթերցում

Samsung-ը մշակել Է համակարգչային մկնիկ, որը հետեւում Է օգտատիրոջ աչքերի շարժմանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի Samsung Electronics ընկերությունը ներկայացրել Է իր նոր մշակումը՝ համակարգչային մկնիկ հաշմանդամների համար, որը հետեւում Է համակարգչի օգտատիրոջ աչքերի շարժանը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նորույթը, որն ստացել Է Eyecan+ անվանումը, թույլ Է տալիս տեքստեր տպագրել եւ մի շարք գործառույթներ կատարել աչքերի շարժման հաշվին:

Այն իրենից ներկայացնում Է այն սարքի կատարելագործված տարբերակը, որը դրվում Է որպես ակնոց: Այդ մկնիկի միջոցով հաշմանդամ օգտատերերը կարող են կուրսորը շարժել Էկրանով, թերթել պատկերները, բացել պատուհաններ եւ անցնել համակարգչային ինտերֆեյսի ներդիրներով:

Հաջորդ տարի Samsung-ը մտադիր Է բարեգործական նպատակներով հաշմանդաներին նվիրել մինչեւ 100 միավոր Eyecan+:

Համակարգչային մկնիկի նոր տարբերակը կվաճառվի 50 հազար վոնով (45 դոլարով)՝ անհամեմատ ավելի Էժան այժմ շուկայում եղած համանման սարքերից, որոնք վաճառվում են 10 միլիոն վոն (մինչեւ 9 հազար դոլար) գնով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում