Խճանկար

Ամերիկացին 10 րոպեում հնդկահավի 4,2 կգ միս է կերել

1 րոպեի ընթերցում

Ամերիկացին 10 րոպեում հնդկահավի 4,2 կգ միս է կերել

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի Ջոուի Չեստնատնարագ հնդկահավ ուտելու նոր ռեկորդ է սահմանել: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, նա 10 րոպեում կերել է 4,2 կգ հնդկահավ:

Major League Eating-ի կողմից կազմակերպված մրցույթն անցկացվել է Մաշանտակետ քաղաքում: Այն նվիրված էր Շնորհակալության օրվան: Յուրաքանչյուր մասնակցի տրվել է 9 կգ-անոց արդեն պատրաստված հնդկահավ: Մասնակիցներն այն կերել են առանց դանակ-պատառաքաղի:

Մրցույթի հաղթող Չեստնատը նշել է, որ հնդկահավի միսը շատ համեղ էր, և շատ ուրախ է, որ իրեն հաջողվել է հաղթել: Մրցանակը կազմել է 5 հազար ԱՄՆ դոլար:

Նախորդ ռեկորդը գրանցել էր Սոնյա Թոմասը 2011թ.-ին, ով 10 րոպեում կերել էր 2,4 կգ միս:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում