Խճանկար

Բժիշկները հեռացրել են 7-ամյա հնդկուհու 202 ավելորդ ատամները

1 րոպեի ընթերցում

Բժիշկները հեռացրել են 7-ամյա հնդկուհու 202 ավելորդ ատամները

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանում բժիշկները հեռացրել են 7-ամյա աղջկա ավելորդ 202 ատամները: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, Նյու Դելիի 7-ամյա բնակչուհին ատամի սուր ցավ է ունեցել: Մայրը, տեսնելով նրա դեմքի այտուցվածությունը, նրան տարել է All India բժշկական գիտությունների ինստիտուտի դիմածնոտային բաժանմունք՝ կարծելով, թե բուժումը կհսահմանափակվի միայն կաթնատամի հեռացնելով:

Ռենտգեն հետզոտությունից հետո պարզվել է, որ աղջկա մոտ ոչ նորմալ ոսկրային ձևավորում է: Բժիշկները պարզաբանել են, որ աղջկա բերանում 202 ավելորդ ատամ գոյություն ունի: Թեպետ վիրահատությունը բարդ չէ, սակայն բժիշկներից ջանքեր են պահանջվել հաջող վիրահատություն կատարելու համար, ինչից հետո աղջիկը սկսել է ապրել բնականոն կյանքով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում