Խճանկար

Գրենոբլը կդառնա Եվրոպայի առաջին քաղաքը, որի փողոցներից կհանվեն գովազդային պլակատները

1 րոպեի ընթերցում

 Գրենոբլը կդառնա Եվրոպայի առաջին քաղաքը, որի փողոցներից կհանվեն գովազդային պլակատները

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրենոբլի (Ֆրանսիա) քաղաքապետարանը հայտարարել Է, թե շուտով ձեռնարկելու Է գործողություն, որի նպատակը փողոցներից գովազդային պլակատները վերացնելն Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Le Figaro-ին:

Այսպիսով, Գրենոբլը կդառնա Եվրոպայում առաջին քաղաքը, որտեղ դիմել են նման միջոցների:

326 պլակատների ապամոնտաժումը կսկսվի 2015 թվականի հունվարին եւ կտեւի չորս ամիս: Դրանից հետո կթույլատրվի գովազդ զետեղել սոսկ տրամվայների եւ ավտոբուսների կանգառներում:

Քաղաքապետարանում հաղորդել են, որ այն վայրերում, որտեղ այժմ տեղակայված են գովազդադյին պլակատներ, պլանավորվում Է ծառեր տնկել: Բացի դրանից, այդ տեղերում կզետեղվեն պլակատներ՝ մշակութային միջոցառումների վերաբերյալ հայտարարություններով:

Le Figaro-ն նշում Է, որ 2007 թվականին ճիշտ նման քայլի Էին դիմել Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում: Սակայն երկու տարի առաջ իրշխանությունները չեղյալ են հայտարարել այս նորամուծությունը, որպեսզի չզրկվեն փողոցներում գովազդների զետեղումից ստացվող եկամուտներից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում