Խճանկար

NASA-ն հրապարակել Է Յուպիտերի՝ սառցածածկ արբյանյակի նոր պատկերը

1 րոպեի ընթերցում

NASA-ն հրապարակել Է Յուպիտերի՝ սառցածածկ արբյանյակի նոր պատկերը

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NASA-ի մասնագետներն ստեղծել են սառցածածկ Եվրոպայի՝ Յուպիտերի արբանյակի նոր բարձրորակ պատկերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով AAA-ին:

Յուպիտերի լուսնի գունավոր խճանկարային պատկերն ստացվել Էր տակավին 1990-ական թվականների վերջին՝ «Գալիլեո» տիեզերական ապարատի միջոցով: Արդի մեթոդներով պատկերի մշակումից հետո Եվրոպայի մեծ մասը կարելի Է տեսնել բարձր լուծաչափով իրական գույնով:

Եվրոպան Յուպիտերի չորս խոշորագույն արբանյակներից մեկն Է, չափերով փոքր Է Լուսնից: Եվրոպայի մակերեւույթը ծածկված Է սառցի շերտով, մի խումբ գիտնականներ ենթադրում են, որ սառցակեղեւի տակ գտնվում Է հեղուկ օվկիանոս, որտեղ հնարավոր Է կյանքի գոյությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում