«Սոյուզ»-ը Միջազգային տիեզերակայան Է հասցրել անձնակազմին՝ իտալուհու մասնակցությամբ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սոյուզ ՏՄԱ-15Մ» օդաչուավոր տիեզերանավը, որը մեկնարկել Է «Բայկոնուր» տիեզերակայանից, նոյեմբերի 24-ին ավտոմատ ռեժիով կցվել Է Միջազգային տիեզերակայանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ռոսկոսոմոս»-ին:

Տիեզերանավում Է Միջազգային տիեզերակայան մեկնած արշավախմբի միջազգային անձնակազմը՝ «Ռոսկոսմոսի» տիեզերագնաց Անտոն Շկապլերովը, ամերիկացի Թերի Վերտսը եւ Եվրոպայի տիեզերական գործակալության աստղանավորդ Սամանտա Քրիստոֆորետին:

Այս արձակման առանձնահատկություններից մեկն Է դարձել Սամանտա Քրիստոֆորետիի մասնակցությունն արշավախմբին. նա Եվրոպայի տիեզերական գործակալությունից Միջազգային տիեզերակայան մեկնած առաջին կին աստղանավորդն Է վերջին 13 տարվա ընթացքում:

Հայերեն Русский