Խճանկար

Հաշվել, գրել չիմացող 85-ամյա ֆիլիպինուհին հաջող բիզնես Է վարում

1 րոպեի ընթերցում

Հաշվել, գրել չիմացող 85-ամյա ֆիլիպինուհին հաջող բիզնես Է վարում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարեց ֆիլիպինուհին հաջող բիզնես Է վարում, չնայած այն բանին, որ չի կարողանում ոչ կարդալ, ոչ գրել, ոչ հաշվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով GMA News-ին:

85-ամյա Լոլա Դիլինգն իր ընտանիքն ու նույնիսկ թոռներից մի քանիսին պահում Է՝ փքաբլիթներ վաճառելով Դիլիմանում ֆիլիպինյան համալսարաններից մեկի ուսանողներին ու դասախոսներին:

Թեեւ մարդիկ կարծում են, որ հաճախորդները նրան կարող են խաբել, Լոլան հաստատ համոզված Է, որ մարդիկ բարի են ու նման բան չեն անի: Այսպես, գնորդներից ոմանք պատմում են, որ նրա մեթոդն «իրենց դրդում Է արդարամիտ լինել»:

Դիլինգն ինքը հայտարարում Է, որ քանի դեռ իր ուժերը ներում են, շարունակելու Է աշխատել, որպեսզի ավելի լավ կյանք պարգեւի իր թոռներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում