Խճանկար

Երկնագույն ադամանդը մեկ կարատի գնի ռեկորդ Է սահմանել Նյու Յորքի աճուրդում

1 րոպեի ընթերցում

Երկնագույն ադամանդը մեկ կարատի գնի ռեկորդ Է սահմանել Նյու Յորքի աճուրդում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոնկոնգցի հավաքորդն ԱՄՆ-ում կայացած աճուրդում երկնագույն ադամանդը գնել Է 32,6 միլիոն դոլարով եւ սահմանել մեկ կարատի գնի նոր ռեկորդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Գնորդը գրեթե 10 կարատ քաշով երկնագույն ադամանդը ձեռք Է բերել այն աճուրդում, որը Նյու Յորքում կազմակերպել Էր Sotheby's աճուրդային տունը: Ինչպես հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աճուրդային տան ներկայացուցիչներին, անունը չհայտնած հավաքորդն առաջ Է անցել վեց հավակնորդներից եւ սահմանել 1 կարատի գնի համաշխարհային ռեկորդ:

Նշվում է, որ ադամանդի դիմաց հավաքորդի վճարած գինը գրեթե կրկնապատիկ գերազանցել Է թանկարժեք քարի գնահատման արժեքը:

Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ աշխարհում ամենախոշոր ադամանդը՝ 13,22 կարատ քաշով կոբալտի գույնի տանձաձեւ “The Blu”-ն, Ժնեւում աճուրդով վաճառվել Է 24 միլիոն դոլարով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում