Խճանկար

ԱՄՆ-ում պրոֆեսիոնալ գրկախառնության սրահ է բացվել

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում պրոֆեսիոնալ գրկախառնության սրահ է բացվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում պրոֆեսիոնալ գրկախառնության Cuddle Up to Me սրահն արդեն մեկ շաբաթ գործում է, որի ընթացքում հաճախորդների թիվը հասել է 10 հազարի:

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով people.com կայքը, գրկախառնության ծառայությունը գտնվում է Օրեգոնի նահանագի Պորտլենդ քաղաքում: Մեկ ժամվա ծառայության արժեքը 60 ԱՄՆ դոլար է, որի մեջ մտնում են գրկախառնության տարբեր ձևեր:

Սրահի սեփականատերը Սամանտա Հեսսն է: Նրա խոսքով` նման ծառայություն հիմնելու գաղափարն առաջացել է այն ժամանակ, երբ իր կյանքում հիասթափության շրջան էր: Սկզբում ծառայությունը մատուցվում էր հաճախորդի տանը, այնուհետև նա որոշել է սրահ բացել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում