Խճանկար

Ճարպակալումը տնտեսությանը վնասում է ոչ պակաս, քան պատերազմը

1 րոպեի ընթերցում

Ճարպակալումը տնտեսությանը վնասում է ոչ պակաս, քան պատերազմը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վնասը, որը համաշխարհային տնտեսությանը հասցնում է ճարպակալման խնդիրը, գրեթե հավասար է զինված հակամարտությունների պատճառած վնասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է McKinsey Global Institute կոնսալտինգային ընկերության հետազոտության մեջ:

Հետազոտողների տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում ճարպակալումից տառապում է ավելի քան 2,1 մլրդ մարդ, այսինքն՝ երկրագնդի ամբողջ բնակչության մոտավորապես մեկ երրորդը:

Տնտեսությունը կորցնում է մոտավորապես 2 տրիլիոն դոլար, որը ծախսվում է ճարպակալման հետ կապված խնդիրների լուծման վրա, ներառյալ գիրությամբ պայմանավորված հիվանդությունների բուժումը, ինչպես նաեւ նրանց հիվանդաթերթիկների վճարումը, ովքեր տառապում են ճարպակալումից:

Փորձագետները խորհուրդ են տալիս ճարպակալման խնդիրը լուծելու համար փոքր-ինչ նվազեցնել սննդաբաժինները, ինչպես նաեւ վերանայել «ֆասթ-ֆուդի» հայեցակարգը: McKinsey Global Institute-ի հետազոտողների կարծիքով՝ այդ միջոցառումները շատ ավելի արդյունավետ կլինեն, քան առողջ ապրելակերպի աջակցման բազմաթիվ արշավները կամ ճարպակալմանը նպաստող մթերքների հարկերի բարձրացումը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում