Գերմանիան Եվրոպայի առաջատարն է մուլտիմիլիոնատերերի թվաքանակով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիան Եվրոպայի առաջատարն է մուլտիմիլիոնատերերի թվաքանակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է գերմանական Der Spiegel հրատարակությունը՝ վկայակոչելով գերհարուստ մարդկանց վարկանիշի տվյալները, որը կազմել են Wealth-X եւ UBS ընկերությունները: Երկրում կա 19 հազար մուլտիմիլիոնատեր, որոնցից յուրաքանչյուրի ունեցվածքը գնահատվում է ավելի քան 30 մլն դոլար: Գերմանիան այդ ցուցանիշով աշխարհում զիջում է միայն ԱՄՆ-ին: Այդ մարդկանց թվաքանակն անցյալ տարվա համեմատ ավելացել է 7,2 տոկոսով, իսկ նրանց միագումար կարողությունը կազմում է 2,5 տրիլիոն դոլար:

Մուլտիմիլիոնատերերն առավել շատ են Գերմանիայի Համբուրգ, Մյունխեն, Դյուսեդորֆ եւ Շտուտգարտ քաղաքներում: Գերմանացի մուլտիմիլիոնատերերի 28 տոկոսն իրենց կարողությունը ժառանգություն են ստացել, այդ ցուցանիշը Շվեյցարիայի հետ մեկտեղ ամենաբարձրն է աշխարհում: Մուլտիմիլիոնատերերի 31 տոկոսն իրենց կարողությունը ձեռք են բերել ժառանգության ու սեփական աշխատանքի շնորհիվ եւ միայն 41 տոկոսն է ամբողջովին ինքնուրույն վաստակել իր կարողությունը: Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ում կամ Մեծ Բրիտանիայում բոլոր մուլտիմիլիոնատերերի երկու երրորդն իրենց կարողությունն ստեղծել են բացառապես սեփական ջանքերով:

Իսկ ընդամենն աշխարհում, վարկանիշի համաձայն, ապրում է 211 հազար մուլտիմիլիոնատեր, եւ նրանց թիվը շարունակում է աճել: Այդ տարի աճը 2013 թվականի համեմատությամբ կազմում Է 6 տոկոս: Բոլոր մուլտիմիլիոնատերերի ընդհանուր կարողությունը հասնում է 30 տրիլիոն դոլարի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան և Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Ուկրաինան նոր հարվածներ է հասցրել ՌԴ-ում Wildberries-ի պահեստներին. կա 15 վիրավոր

FlyOne Armenia-ն չվերթներ կգործարկի Երևան- Դուշանբե - Երևան երթուղով

Արփինե Սարգսյանն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը