Նոյեմբերի 20-ին նշվում Է Երեխայի համաշխարհային օրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 20-ին նշվում Է Երեխայի համաշխարհային օրը: Universal Children’s Day-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան սահմանել Է 1954 թվականին՝ որպես երեխաների համաշխարհային եղբայրության եւ փոխըմբռնման օր եւ նվիրված Է ամբողջ աշխարհում երեխաների բարեկեցությանը: 1959 թվականի նոյեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել Է Երեխայի իրավունքների հռչակագիրը, իսկ 1989 թվականին՝ Երեխայի իրավունքների կոնվենցիան: Երեխաների իրավունքների պաշտպանության նպատակով ի շահ նրանց կյանքի եւ զարգացման ստեղծվել Է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը: Այն աշխատում Է աշխարհի 191 երկրներում՝ համագործակցելով կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության եւ երիտասարդության հետ:

2013 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Համաշխարհային բանկի խմբի եւ ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական հարցերի վարչության Ազգաբնակչության բաժնի հրապարակած զեկույցի տվյալների համաձայն՝ վերջին տարիներին մանկական մահացությունը կիսով չափ նվազել Է 1990 թվականի համեմատությամբ, երբ մինչեւ հինգ տարեկան մահացած երեխաների թիվը գերազանցում Էր 12 միլիոնը: ՄԱԿ-ի տվյալներով՝ բացարձակ թվերով դա նշանակում Է, որ ամեն տարի կրտսեր տարիքի երեխաների մահացությունը պակասել Է 17 հազարով, ըստ որում հինգ դեպքից չորսը բաժին Է ընկնում Աֆրիկային եւ Հարավային Ասիային, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հայերեն English Русский

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները